Կանոնադրություն

ՀՀ ԼՈՌՈւ ՄԱՐԶԻ
‹‹
ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ››
ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈւԹՅՈւՆ

  

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 ‹‹Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա›› պետական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև՝ Ընկերություն) իրավաբանական անձ հանդիսացող առևտրային կազմակերպություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:
Ընկերությունը ստեղծվել է ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի՝ Լոռու մարզպետի (այսուհետև՝ Հիմնադիր)1998թ. հունվարի 20-ի թիվ 55 որոշմամբ՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական ձեռնարկության վերակազմավորման ճանապարհովԸնկերությունը հանդիսանում է «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական ձեռնարկության (վկայական թիվ 01Ա-021369, գրանցման թիվ 26.140.00679., ամսաթիվը՝ 23.12.95թ.) իրավահաջորդը:

Ընկերությունը ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի թիվ 1911-Ն որոշման համաձայն վերակազմակերպվել է` <Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա> ՊՓԲԸ (գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետ ռեգիստրի կողմից 03.01.1996թ. պետական գրանցման համարը` 26.140.00665, ՀՎՀՀ 06906879, գտնվելու վայրը` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ամիրյան 10) նրան միացման ճանապարհով և հանդիսանում է նրա իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան
1.2
Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ այլ օրենքներով ու իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ: 

1.3 Հիմնադրի և ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ

1.4 Ընկերության ֆիրմային անվանումն է`հայերեն լրիվ՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերություն 

կրճատ՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ 

ռուսերեն լրիվ՝ Государственное закрытое акционерное общество "Ванадзорская поликлиника N1" 

կրճատ՝ ГЗАО "Ванадзорская поликлиника N1" 

անգլերեն լրիվ՝ "Vanadzor Polyclinic N1" State Closed Joint Stock Company 

կրճատ՝ "Vanadzor Polyclinic N3" SCJSC  

1.5 Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն է  

ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մյասնիկյան 17:

  

2.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ 


2.1
Ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումն է:
2.2
Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են՝

Ա. Բակչությանը ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագիտցված բարձրորակ արտահիվանդնոցային բուժկանխարգելիչ օգնության կազմակերպում պոլիկլինիկայում և տանը (այդ թվում՝ ստոմատոլոգիական)

Բ. Շուրջօրյա բժշկական հսկողությանկարիք չունեցող հիվանդների հետազոտություն և բուժում ցերեկային ստացիոնարում

Գ. Ազգաբնակչությանը բազմապրոֆիլ արտահիվանդանոցային բուժկանխարգելիչ օգնության կազմակերպում

Դ. Ատամնաբուժական պրակտիկա

Ե. Առողջապահությանը հարակից այլ գործունեության իրականացում 

2.3 Ըներությունը կարող է իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով չարգելված տնտեսական գորրծունեություն: Գործունեության առանձին տեսակներով,որոնց ցանկը սահմանվում է օրենքով, Ընկերությունըկարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի հիման վրա)

 

3.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ

3.1 Ընկերությունը համարվում է ստեղծված և կարող է գործել որպես իրավաբանական անձ Ընկերության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

3.2 Ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք, իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրակաացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող

3.3 Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացել ՀՀ և օտարերկրյա պետությունների բանկերում

3.4 Ընկերությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իր ֆիրմային անվամբ և ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ և բլանկներ, կարող է ունենալ օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքնային և առևտրային նշաններ:

3.5 Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ողջ գույքով:

            Ընկերությունը պատասխանատու չէ հիմնադրի պարտավորությունների համար:
Հիմնադիրը պատասխանատու չէ ընկերության պարտավորությունների համար:

3.6 Ընկերությունը կարող է լինել այլ տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների հիմնադիր, մասնակից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի :

3.7 Ընկերությունը կարող է ստեղծել մասնաճյուղեր և բացել ներկայացուցչություններ ինչպես ՀՀ, այնպես էլ այլ պետությունների տարածքում:

3.8 Ընկերությունն իրավունք ունի.

            -ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում՝ արժեթղթեր, տիրապետել, օգտագործել և տնօրինել դրանք և դրանցից ստացված շահույթը:

            -ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ, ՀՀ-ում և այլ պետություններում ստանալ բանկային, ապրանքային և առևտրային վարկեր, այդ թվում՝ արտարժույթով:

            - ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկել և տարածել արժեթղթեր

-ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր

-ինքնուրույն ընտրել իր արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը, այն իրականացնել անմիջականորեն կամ այլ կ ազմակերպության միջոցով

-ունենալ միջոցներ արտարժույթով, դրանք ստանալ որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունք,  ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել և ինքնուրույն տնօրինել, այդ թվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վաճառել պետությանը, համայնքներին, իրավաբանական անձանց և քաղաքացիներին

3.9 Ընկերությունը պարտավոր է.

-օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություններ.-       -ապահովել ընկերության փաստաթղթերի պահպանումը

-տնտեսական ընկերությունների մասին օրենքով սահմանված կարգով տեղեկություններ հրապարակել կախյալ ընկերություններում իր մասնակցության վերաբերյալ

-կրել օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պարտավորություններ

4.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

4.1 Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 17400000 դրամ,որը կազմում է 1740 սովորական անվանական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

Բոլոր  1163  սովորական բաժնետոմսերը տեղաբաշխված են և պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, որի անունից բաժնետոմսերի կառավարման իրավասություններն իրականացնում է Հիմնադիրը:

Ընկերության բոլոր բաժնետոմսերը սովորական են:

  

10 ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈւՄԸ ԵՎ ՎԵՐՍՏՈւԳՈՒՄԸ

10.1 Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը և վերստուգումը իրականացնելու համար Ընկերության բաժնետերերի  ընդհանուր ժողովն ընտրում է ընկերության վերստուգող հանձնաժողով(վերստուգող):

Վերստուգող հանձնաժողովը(վերստուգողը) հետևում  է Ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը ,ստուգում է ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին ,այլ իրավական ակտերին և Ընկերության կանոնադրությանը:

Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության կարգը սահմանվում Ընկերության բաժնետերերի  ընդհանուր ժողովի կողմից հաստատվող ներքին փաստաթղթով՝ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի)  կանոնակարգով:

Վերստուգող հանձնաժողովը(վերստուգողը) իրավունք ունի իրականացնել Ընկերության  ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը ,ստուգել Ընկերության  ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ ,Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ,ինչպես նաև Հիմնադրամի պահանջով:

Վերստուգող հանձնաժողովը(վերստուգողը) իրավունք ունի պահանջել Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարում:

Վերստուգող հանձնաժողովը(վերստուգողը)պահանջով նրան պետք է ներկայացվեն Ընկերության ,դրա մասնաճյուղերի ,ներկայացուցչություններիկ և հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,նյութերը և բացատրությունները:

Վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը) ընտրվում են (է) Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ՝3 տարի ժամկետով:

Վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը) հաշվետու են (է) Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին :

Վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:

Վերստուգող հանձնաժողովի անդամ (վերստուգող) կարող են (է) լինել Ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ֆիզիկական անձինք (անձ):

Վերստուգող հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ

10.2 Ընկերության բաժնետերարի ընդհանուր ժողովի որոշմամբ վերստուգող հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել վերստուգողի վրա:

10.3 Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգմաննպատակով ընկերությունը կարող է ներգրավել արտաքին աուդիտորների՝ կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագրեր:

11. ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈւՑՉւԹՅՈւՆՆԵՐ

ՀՀ տարածքում և նրանից դուրս ընկերությունը չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:

13. ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄԸ ԵՎ ԼՈւԾԱՐՈւՄԸ

13.1 Ընկերությունը կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված կարգով միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման միջոցով:

13.2 Ընկերության լուծարումը հանգեցնում է ընկերության դադարմանը՝առանց ընկերության իրավունքների  և պարտականությունների իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցման:

13.3 Ընկերության լուծարումը իրկանացվում է օրենքով սահմանված կարգով:

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ
(0322) 2-04-14