Արձանագրություններ

<ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ> ՊՓԲԸ

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 001

 

2012Թ. փետրվարի 21-ին կայացավ <ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ> ՊՓԲԸ կորպորատիվ կառավարման խորհրդի ձեւավորման, խորհրդի անդամության, թեկնածուների առաջադրման նիստ՝ ըստ ՀՀ կառավարության 30.12.2010թ. N 1769-Ա որոշմամբ հաստատված ծրագրի

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

1.      Խորհրդի նախագահի ընտրություն

2.      Կորպորատիվ քարտուղարի նշանակում

3.      Աուդիտի հանձնաժողովի կազմի և նախագահի ընտրութոյւն ( աուդիտի գծով պատասխանատու )

4.      Կորպորատիվ կանոնագրքի դրույթների քննարկում

5.      Ինտերնետային կայքի ստեղծում ( ընկերություն )

6.      Կորպորատիվ հայտարարագրի ներկայացման հետ կապված հարցերի քննարկում

ԼՍՎԵՑԻՆ

Թիվ 1 պոլիկլինկա ՊՓԲԸ  գործադիր տնօրեն Սիլվա Նազարյանը նշեց, որ ընկերությունը պետք է հետևի կորպորատիվ կառավարման սկզբունքներին, որը հնարավորություն է տալիս բարձրացնել իրենց մրցունակությունը, տնտեսական արդյունավետությունը և աճը , ներգրավել   տնտեսական աճի համար անհրաժեշտ ֆինանսներ, նպաստել ընկերության գործունեության մեջ օրինական շահ ունեցող շահառուների պաշտպանության և համագործակցությունը նրանց հետ:

Ընկերությունը  պետք է ղեկավարվի արդյունավետ գործող Խորհրդի կողմից, որը սահմանում է ընկերության ռազմավարական նպատակները, ապահովում է ընկերության խնդիրների  իրականացման համար անհրաժեշտ  ֆինանսական և մարդկային ռեսուրսները, քննում է գործադիր մարմնի կատարած աշխատանքները: Խորհրդի աշխատանքները ղեկավարելու համար առաջարկում եմ ընտրել նախագահ, որը պատասխանատու է անդամների ճշգրիտ և ժամանակին իրազեկման:

Առաջարկում եմ Խորհրդի նախագահ ընտրել Ալիկ Սահակյանին.

Առաջարկը անցավ քվեարկությամբ բոլոր անդամների միաձայն համաձայնությամբ:

Այնուհետև խոսքը տրվեց նորընտիր Խորհրդի նախագահին: Նախագահը վստահեցրեց, որ իր վրա դրված պարտականությունները կկատարի օրենքի սահմաններում: Ներկայացրեց Կորպորոտիվ Կառավարման կանոնագիրքը, ծանոթացրեց, որ ընկերությունում Կորպորոտիվ Կառավարումը հարցերի օգտակար ուղենիշ է և կարևորեց Խորհրդին կից հանձնաժողովների ստեղծումը: Խորհուրդը և հանձնաժողովները իրենց պարտականությունները արդյունավետ իրականացնելու համար պետք է ընկերության մասին բավարար գիտելիքներ, փորձ ու հմտություն ունենան: Իր խոսքում նշեց, որ ընկերությունում պետք է նշանակել Կորպորատիվ քարտուղար, որը աջակցում է ընկերության կառավարման մարմիններին իրականացնելու իրենց գործառույթները:

Առաջարկվեց Սեդա Գրիգորյանի թեկնածությունը, որպես կորպորատիվ քարտուղար, Խորհրդի ներկա անդամների քվեարկությամբ ընդունվեց միաձայն:

         Նախագահը նշեց, որ ընկերությունը պարտավոր է ստեղծել Խորհրդի ոչ գործադիր անդամներից բաղկացած աուդիտի հանձնաժողով, որտեղ մեծամասնությունը, ինչպես նաև հանձնաժողովի նախագահը պետք է լինի անկախ:  Աուդիտի հանձնաժողովը հաշվետու է Խորհրդին, պետք է հետևի ընկերության ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությանը, ներքին և արտաքին աուդիտի գործունեությանը: Այդ աշխատանքը կատարելու համար Աուդիտի հանձնաժողովի նախագահ ընտրել Անուշ Քառյանին, հանձնաժողովի անդամներ ՝ Սուսաննա Կռոյանին և Լիլյա Հարությունյանին: Առաջարկը անցավ անդամների քվեարկությամբ միաձայն;

Խորհրդի նախագահ Սահակյանը ներկայացրեց Կորպորատիվ կառավարման կանոնագրքի դրույթները: Դրույթներին հետևելը  պարտավորեցնում է տարեկան հաշվետվությունները ընկերության կայքէջում հրապարակելու միջոցով:

          Քննարկումը անցավ անդամների միաձայն համաձայնությամբ;

         Ընկերությունը պարտավոր է ունենալ բոլոր շահառուների համար հասանելի ինտերնետային կայք, որը պետք է պարբերաբար թարմացվի, ապահովելով տեղեկատվության ժամանակին հրապարակումը հայերեն լեզվով;

         Քննարկվեց Կորպորատիվ  Կառավարման Հայտարարագրի  ներկայացման հետ կապված հարցերը, այսինքն պետական ընկերությունը ֆոնդային բորսայի օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կանոնագրքից սեփական նախաձեռնությամբ կիրառելու դեպքում պարտավոր են կազմել Կորպորատիվ Կառավարման Տարեկան հայտարարագիր և կցել իրենց տարեկան հաշվետվությունը,  հստակ նշելով կանոնագրքի դրույթներին իրենց հետևելու և չհետևելու պատճառները: 

ՈՐՈՇԵՑԻՆ

Հաջորդ Խորհրդի նիստը հրավիրել 2 ամիս հետո

Խորհրդի նախագահ                                               Ա. Սահակյան

Թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ

            գործադիր տնօրեն                    Ս. Նազարյան

                    անդամներ                               Ա. Քառյան          

                                                          Ս.Կռոյան

                                                                       Լ.Հարությունյան

                       քարտուղար                     Ս. Գրիգորյան

 

 

<ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ՊՓԲԸ>

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  ԹԻՎ 002

 

2012Թ. ապրիլի 17-ին կայացավ <ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ> ՊՓԲԸ կորպորատիվ կառավարման խորհրդի նիստ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ.

1.      Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ –ի ռազմավաական ծրագիրը

2.      Կանոնադրության փոփոխություն

3.      Աուդիտի քննարկում

4.      Այլ հարցեր

ԼՍՎԵՑԻՆ

Կառավարման բարելավման ռազմավարական նպատակների մասին ներկայացրեց Ս. Կռոյանը. նշելով հիմնարկի գործունեության պլանավորում , որը կբերի կառավարման համակարգի  կատարելագործման, մարդկային ներուժի զարգացման ,շենքային պայմանների բարելավման և բուժ. սարքավորումներով ու գործիքներովվհագեցվածության բարձրացման, որոնք իրենց հերթին կբերեն սպասարկման որակի բարձրացման:

 Ըստ ռազմավարական նպատակների նախատեսվող  միջոցառումների  իրագործման ՝ ակնկալվում է դրական արդյունքներ և ցուցանիշներ.

1.      Հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի ներդնում և ընդլայնում

2.      Համալրել պոլիկլինիկայի ստորաբաժանումները համակարգիչներով ևանցնել ղեկավարման  համասիստեմի

3.      Ցիտոլոգիական հետազոտությունների ներդնում

4.      Ներդնել ԷՍԳ, գլյուկոզայի որոշման հետազոտությունները տնային կանչերի պայմաններում

5.      Շարունակաբար անցկացնել վերջին  5տարվա ընթացքում վերապատրաստում չանցած բուժանձնակազմի վերապատրաստումը

6.      Շենքի ընթացիկ վերանորոգում ըստ առաջնահերթության

7.      Բակի բարեկարգում և կանաչապատում

Ս.Կռոյանը ներկայացնելով ընկերության կանոնադրությունը, առաջարկեց՝ եթե կան բացթողումներ և ոչ հասանելի հարցեր  կարող են առաջարկել  կատարել փոփոխություններ: Խորհրդի 5անդամների և գործադիր տնօրենի կողմից հարցը դրվեց քվեարկության և մնաց անփոփոխ:

Ընկերության տնօրեն Ս. Նազարյանը ներկայացրեց, որ ռազմավարական ծրագիրը կազմելուց աշխատել են հնարավորինս իրատեսական ծրագրեր ներառել,չնայած ռազմավարական նպատակների իրագործման միջոցառումները իրագործելու  և նշված ժամկետում կատարելու համար  անհրաժեշտ է ֆինանսական խոշոր ներդրումներ, որի համար բաժնետիրական ընկերության տնօրինությունը ձեռք է առնում բոլոր հնարավոր միջոցները:  Ներկայումս մանկական ազգաբնակչության ամբուլատոր ծառայությունը տեղակայված է գլխավոր մասնաշենքի 3-րդ հարկում, որտեղ գնալով բավականին հաճախակի են դառնում առաստաղի ծեփի փլուզումը, սան. հանգույցը գտնվում է անմխիթար վիճակում, սենյակներում բացակայում են հոսող ջրի ծորակները և այս ամենի արդյունքում ազգաբնակչության սպասարկման անհրաժեշտ մակարդակի ապահովումը գրեթե անհնարին է

ԱՌԱՋԱՐԿԵՑ

 

         Աուդիտի հանձնաժողովը, լինելով ֆինանսների ոլորտում  համապատասխան փորձ ունեցող պրոֆեսիոնալ մարմին, իր ֆինանսական փորձառության առկայությունը ներառել ընկերության գործունեությունը ռազմավարական նպատակների ավարտին հասցնելու համար.

Աուդիտի հանձնաժողովի նախագահ Ա Քառյանը խորհրդին ներկայացրեց ընկերության ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունը, ընկերության ֆինանսական գործունեությանը վերաբերվող հայտարարությունները: Նշեց , որ սահմանվում է բարելավում ,պահանջվող հիմնահարցը, առաջարկությունները ձեռնարվելիք քայլերի վերաբերյալ

ՈՐՈՇԵՑԻՆ

1 - Հաստատել հաջորդ հինգ տարիների համար ռազմավարական ծրագիրը:

2.Ձեռնարկել մանկական բաժանմունքի շինարարական աշխատանքները

Խորհրդի նախագահ                                               Ա. Սահակյան

Թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ

            գործադիր տնօրեն                    Ս. Նազարյան

                    անդամներ                               Ա. Քառյան          

                                                         Ս.Կռոյան

                                                                      Լ.Հարությունյան

                       քարտուղար                     Ս. Գրիգորյան

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ
(0322) 2-04-14