Պատմություն

obshchi vid1Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան պետական բժշկական հաստատություն է, որը առողջության առաջնային պահպանման բուժծառայություններ է մատուցում Վանաձորի ավելի քան 27  հազար բնակիչների: Պոլիկլինիկան ոչ միայն Վանաձորի, այլեւ հանրապետության հնագույն առողջապահական հիմնարկներից մեկն է, որը մշտապես առանձնացել է իր բարի ավանդույթներով:

Պոլիկլինիկան հիմնադրվել է 1959թ. ՝ լինելով  Կիրովականում առաջինը:  Իր գոյության ընթացքում այն եղել է բազմաթիվ բժիշկների եւ բուժքույրերի աշխատանքային օրրանը:

Պոլիկլինիկայում գործում են թերապեւտիկ, մանկական, մանկաբարձա-գինեկոլոգիական բաժիններ, ինչպես նաեւ նեղ մասնագիտական եւ լաբորատոր-ախտորոշիչ հետեւյալ կաբինետները.վիրաբուժական, նյարդաբանական, սրտաբանական, ներզատաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ինֆեկցիոբ, սեռախտաբանական, ատամնաբուժական, ֆթիզատրիկ, մաշկաբանական, ռենտգենաբանական, ֆլյուրոգրաֆիկ, էնդոսկոպիկ, ֆիզիոթերապեւտիկ, էլեկտրոսրտագրության, գերձայնային ախտորոշման կաբինետներ եւ լաբորատորիա:   

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ
(0322) 2-04-14