Որոշումներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 225-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

     ՈՐՈՇՈՒՄ

6 մարտի 2018 թվականի N 225 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՍՆԱԿԻ) ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

----------------------------------------------------------------------------------------------------------

  Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ձևավորված մոտեցումների` տարիներ շարունակ դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի բաց թողնելու և ձեռք բերելու պրակտիկայիարդյունքում Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-իN 1402-Ն որոշման կիրառման ընթաց­քում առաջացած խնդիրներից խուսափելու և աստիճանական անցման ժամանա­կա­ցույց ներդնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշումէ.

   1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականինոյեմ­բերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտ­րո­նային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակա­վիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութերդեղերի:

 2. Սահմանել, որ մինչև սույնորոշումն ուժի մեջմտնելը բժշկի կողմից գրված դեղա­տոմսը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև եղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759  որոշումնուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Նոր ոշմամբ սահմանված  կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջէ մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                           Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

                        2018 թ. մարտի 7

       Երևան

 

  Հսկման ենթակա նյութեր պարունակող դեղերի  ցանկ 

  Համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերի ցանկ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24մարտի 2016 թվականի N 285-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունըորոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) «I. Վանաձոր քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ և 15-րդ կետերով.

«14. Վերակազմակերպել «Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա» և «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունները` «Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

15. «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա», «Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա», «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» և «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերություններում կատարել կառուցվածքային փոփոխություններ` ընկերությունների կազմում գործող գինեկոլոգիական կաբինետները տեղափոխել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` ընկերության նոր մասնաշենքի շահագործումից հետո մեկամսյա ժամկետում:».

Ավելին …

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2016թ. թիվ 115-Ա

«ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 4 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-Ն «ՎԱՆԱՁՈՐԻ

ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊՓԲԸ-ԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով, ի կատարումնՀայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. մարտի  24-ի «ՀայաuտանիՀանրապետությանկառավարության 2006 թվականինոյեմբերի 2-ի N 1911-Նորոշմանմեջլրացումներև փոփոխու­թյուններկատարելու մասին» N 285-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի 1-ին պարբերության՝

Ո ր ո շ ու մ   եմ.

Ավելին …

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ
(0322) 2-04-14