Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան պետական բժշկական հաստատություն է, որը առողջության առաջնային պահպանման բուժծառայություններ է մատուցում Վանաձորի ավելի քան 27 հազար բնակիչների: Պոլիկլինիկան ոչ միայն Վանաձորի, այլեւ հանրապետության հնագույն առողջապահական հիմնարկներից մեկն է, որը մշտապես առանձնացել է իր բարի ավանդույթներով:
Պոլիկլինիկան հիմնադրվել է 1959թ. ՝ լինելով Կիրովականում առաջինը: Իր գոյության ընթացքում այն եղել է բազմաթիվ բժիշկների եւ բուժքույրերի աշխատանքային օրրանը:
Պոլիկլինիկայում գործում են թերապեւտիկ, մանկական, մանկաբարձա-գինեկոլոգիական բաժիններ, ինչպես նաեւ նեղ մասնագիտական եւ լաբորատոր-ախտորոշիչ հետեւյալ կաբինետները.վիրաբուժական, նյարդաբանական, սրտաբանական, ներզատաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ինֆեկցիոբ, սեռախտաբանական, ատամնաբուժական, ֆթիզատրիկ, մաշկաբանական, ռենտգենաբանական, ֆլյուրոգրաֆիկ, էնդոսկոպիկ, ֆիզիոթերապեւտիկ, էլեկտրոսրտագրության, գերձայնային ախտորոշման կաբինետներ եւ լաբորատորիա:
<Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա> ՊՓԲԸ մանկաբարձ-գինեկոլոգ
Ծնվել է 1958թ. ապրիլի 8-ին Կիրովականում:
1965-1975թթ սովորել է Կիրովականի թիվ 1 միջն. դպրոցում:
1975-1976թթ Կիրովականի մաշկա-վեներական դիսպանսեր-մատենավար
1976-1982 Երևանի պետական բժշկական ինստիտուտ-բուժական գործ
1982-1983 Երևանի թիվ 2 կլինիկական ծննդատուն-ինտերնատուրա
1983-1997 Կիրովականի քաղաքային ծննդատուն-մանկաբարձ-գինեկոլոգ
1997-2001 Կիրովականի թիվ 1 կանանց կոնսուլտացիա- մանկաբարձ-գինեկոլոգ
2001-առ այսօր <Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա> ՊՓԲԸ մանկաբարձ-գինեկոլոգ
Զինապարտ է, ունի բժշկական ծառայության լեյտենանտի կոչում
Ամուսնացած է, ունի 2 զավակ
<Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա> ՊՓԲԸ տնօրենի տեղակալ
Ծնվել է 1946թ. Սեպտեմբերի 23-ին Կիրովականում:
1953-1963թթ սովորել է Կիրովականի թիվ 1 միջն. դպրոցում:
1963-1969 Երևանի պետական բժշկական ինստիտուտ-բուժական գործ
1969-1978 Կիրովականի քաղաքային ծննդատուն-մանկաբարձ-գինեկոլոգ
1978-1988 Կիրովականի կանանց կոնսուլտացիայի վարիչ
1988-1996 Կիրովականի քաղաքային առողջապահության բաժնի վարիչի տեղակալ
1996-1998 Լոռու մարզի առողջապահությւան բաժնի գլխավոր մասնագետ
1998-2002 ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահութան գործակալության գլխավոր մասնագետ
2002-2004 <Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա> ՊՓԲԸ մանկաբարձ-գինեկոլոգ
2004-առ այսօր<Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա> ՊՓԲԸ-փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ
Ամուսնացած է, ունի 3 զավակ
ՀՀ Լոռու մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետ
Ծնվել է 1970թ. Նոյեմբերի 10-ին Կիրովական քաղաքում:
1977-1987թթ. սովորել է Կիրովականի թիվ 11 միջնակարգ դպրոցում: 1987-1922 սովորել և ավարտել է ՌԴ Մոսկվայի կառավարման ինստիտուտը քաղաքային տնտեսության կազմակերպում եւ կառավարում մասնագիտությամբ:
1992-1997- աշխատել է Վանաձորի սննդառում որպես տնտեսագետ:
1992թ-ից աշխատում է ՀՀ Լոռու մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունում նախ որպես երկրորդ կարգի, ապա 2007թ-ից որպես առաջատար մասնագետ:
Ունի քաղծառայողի 1-ին դասի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 3 զավակ: