Հոդվածներ

Tnoren

Բարի գալուստ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի պաշտոնական կայք:
Դարեր ի վեր մարդու կյանքում ամենակարևորը եղել է երջանիկ լինելու ձգտումը: Անխոս, մեր երջանկության մեծագույն մասը կախված է մեր առողջությունից: Դժվար է ճշգրիտ գնահատել, թե ինչ են առողջությունը և առողջ կենսակերպը: Շատ մարդիկ կարծում են, որ առողջ լինելը սոսկ չհիվանդանալն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով՝ առողջությունը մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարօրությունն է:
Մեր առողջությունը մեր նկատմամբ սիրո արդյունք է, սակայն, ցավոք, հիվանդությունները, պատահարները, ոչ բարենպաստ էկոլոգիական միջավայրը, սթրեսները ուղեկցում են մեզ ողջ կյանքի ընթացքում, եւ միայն որակյալ եւ հասանելի բժշկությունը կարող է օգնել հաղթահարելու այս ամենը:
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի ծառայությունների շրջանակը բազմապրոֆիլ է, իսկ մասնագիտական բարձր հմտություններով օժտված անձնակազմը աշխատում է նվիրվածությամբ և օգնության հասնելու պատրաստակամությամբ:
Պոլիկլինիկայում աշխատում են Լոռու մարզի առավելագույնս փորձառու և հմուտ մասնագետներ, որոնք մշտապես տեղեկացված են առողջապահության նորագույն մեթոդների եւ նվաճումների մասին, պարբերաբար վերապատրաստումներ են անցնում տարբեր ծրագրերի, սեմինարների, կոնֆերանսների շրջանակներում:
Մեր նպատակը` պոլիկլինիկան դարձնել այցլելուների նկատմամբ հարգանքով լի բժշկական հաստատություն, որը կմատուցի որակյալ բժշկական ծառայություններ:
Շնորհակալություն մեր կայք էջ այցելելու համար:

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ
(0322) 2-04-14