ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

     ՈՐՈՇՈՒՄ

6 մարտի 2018 թվականի N 225 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՍՆԱԿԻ) ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

----------------------------------------------------------------------------------------------------------

  Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ձևավորված մոտեցումների` տարիներ շարունակ դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի բաց թողնելու և ձեռք բերելու պրակտիկայիարդյունքում Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-իN 1402-Ն որոշման կիրառման ընթաց­քում առաջացած խնդիրներից խուսափելու և աստիճանական անցման ժամանա­կա­ցույց ներդնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշումէ.

   1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականինոյեմ­բերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտ­րո­նային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակա­վիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութերդեղերի:

 2. Սահմանել, որ մինչև սույնորոշումն ուժի մեջմտնելը բժշկի կողմից գրված դեղա­տոմսը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև եղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759  որոշումնուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Նոր ոշմամբ սահմանված  կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջէ մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                           Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

                        2018 թ. մարտի 7

       Երևան

 

  Հսկման ենթակա նյութեր պարունակող դեղերի  ցանկ 

  Համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերի ցանկ

магазин детских мультфильмов
шрифты для photoshop